Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 19-22-ը հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին, շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 17-22 մ/կ. արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին‵ նույնքան կնվազի:
Երևանում՝
Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1982 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C