Բաժիններ՝

Թուրքիայում 30 նահանգապետ և տասնյակ քաղաքապետեր են ազատվել աշխատանքից

Շուրջ 9 հազար պաշտոնյա է Թուրքիայում աշխատանքից ազատվել հեղաշրջման փորձից հետո, այդ թվում՝ 30 նահանգապետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Գործակալության տվյալով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության 7 հազար 899 սպա, ժանդարմերիայի 614 սպա, 30 նահանգապետ և 47 քաղաքապետ:

Ավելի վաղ հաղորդվում էր 103 գեներալների և ծովակալների ձերբակալության մասին:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ 43 զինվորական արդեն կալանավորվել է դատարանի որոշման համաձայն: Մյուսներին դեռ հարցաքննում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս