Թուրքիան սառեցրել է Գյուլենի բանկի աշխատանքը

Թուրքիայի իշխանությունները հանրապետության տարածքում կասեցրել են Bank Asya-ի գործունեությունը, որը կապված է թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ապահովագրական հիմնադրամի հաղորդագրությանը:

Համաձայն հիմնադրամի հաղորդագրության՝ բանկի գործունեության սառեցման պատճառը ֆորմալ է՝ բանկը աճուրդի էր հանվել, սակայն հայտամրցույթը տեղի չի ունեցել, քանի որ բանկի գնման ոչ մի հայտ չի ներկայացվել:

Գործակալությունը նշում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում ավելի քան 20 ընկերություն է փոխկապակացված Գյուլենի հետ, որին Թուրքիայի նախագահը մեղադրում է ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ:

Reuters-ը նաև հիշեցնում է, որ Գյուլենի հետ կապված կառույցները երկար ժամանակ ֆինանսավորել են ընդդիմադիր ԶԼՄ-ները, քանի դեռ դրանք չեն փակվել Թուրքիայի կառավարության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս