Թուրքիայի քրդամետ կուսակցությունը դեմ է երկրում մահապատժի ինստիտուտի վերականգնմանը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը դեմ է հանդես եկել երկրում պատժի բարձրագույն միջոցի՝ մահապատժի վերականգնմանը, գրում է Reuters-ը:
Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ իրենք չեն աջակցում նման առաջարկությանը և դրա ներկայացմանը երկրի խորհրդարանում:
«Ո´չ, մենք չենք աջակցում դրան»,- ասել է նա՝ հավելելով, թե ցանկացած դեպքում նոր օրենքները չեն կարող կիրառվել «հետին թվով», ու որ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ այդ մասին պատմեն մարդկանց:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր («Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից) Էրթուգրուլ Քյուրքչուն նույնպես դեմ է հանդես եկել մահապատժի վերադարձին:
«Մենք ոչ մի դեպքում չենք աջակցի Թուրքիայի Սահմանադրությունում նման փոփոխություններին: Մահապատիժը չեղյալ հայտարարելու մասին օրենքը հետադարձ ուժ չունի: Բացի այդ, դա չի համապատասխանում ԵՄ-ի չափանիշներին, որի անդամ է ձգտում դառնալ Թուրքիան»,- հավելել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր կողմնակիցների հետ հանդիպմանը կոչ էր արել վերադարձնել մահապատիժը:
Թուրքիան մահապատիժը չեղյալ էր հայտարարել 2004թ. ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար: