Հունան Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում զինված խմբի հետ բանակցություններից

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք մուտք գործած և պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են: Իրավիճակը նույնն է, նախորդ օրվա ընթացքում բանակցությունների միջոցով ազատվել է պատանդ ոստիկան` պարեկապահակային ծառայության աշխատակից և քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը:

Այս մասին հուլիսի 18­-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը` նշելով, որ միջոցառումները իրավապահների կողմից շարունակվում են:

Հինգ պատանդ ոստիկան կա ներկայում: Իրավապահ համակարգի պահանջները
մնում են նույնը` ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը, ապակայունացումը:

«Բանակցություններըշարունակվում են: Իրավական համակարգն ի վիճակի է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները»,­ ասաց Պողոսյանը: Ոստիկանապետը բանակցություններին չի մասնակցում: Նա դեպքի ամենասկզբից մինչև այժմ
համապատասխան վայրում է և ղեկավարում է բոլոր գործողությունները: Բանակցությունները վարում է կոնտակտային սպա, որը բանակցում է
ներսում գտնվող համապատասխան անձի հետ:

«Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք. եթե նրանք ցուցաբերեն փոխզիջման պատրաստակամություն, ադեկվատ պատասխան կստանան մեր կողմից»,­նշեց Պողոսյանը` նաև տեղեկացնելով, որ Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարցը չի քննարկվում:

Նրա խոսքով` հուլիսի 17-­ին հանրապետության տարբեր քաղաքներում ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածներից բոլորը բաց են թողնվել: Որոշները ենթարկվել են վարչական պատասխանատվության, որոշները` կանչվել հարցաքննության: «Ովքեր կխախտեն հասարակական կարգը, բերման կենթարկվեն, ովքեր օրինահարգ են, վախենալու ոչինչ չունեն»,­ընդգծեց ոստիկանության պետի տեղակալը:

Հուլիսի 17­-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս