Բաժիններ՝

ԱՄՆ-ը հրաժարվել է ապաստան տրամադրել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարին. New York Times

Թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատար Բեքիր Էրջան Վանը, որը Անկարայի կողմից մեղադրվում է երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, ապաստանի խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, սակայն մերժում է ստացել, հայտնում է The New York Times թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ «հանգստյան օրերին գեներալ Վանը դիմել է ամերիկացի պաշտոնատար անձանց՝ խնդրելով ապաստան տրամադրել, սական մերժվել է»:
Թերթն այլ տեղեկություններ չի հաղորդում:

Sky News Arabia հեռուստաալիքը երեկ հայտնել էր, որ ռազմաբազայի հրամանատարը երեկ ձերբակալվել է երկրում հեղաշրջում իրականացնելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով: Նրանից բացի՝ կալանավորվել էին նաև այլ սպաներ:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ «Ինջիրլիք» ռազմաբազան պետական հեղաշրջումից հետո փակվել էր, անջատվել էր դրա էլեկտրամատակարարումը:

Հենց այս ավիաբազայում են տեղակայված ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ավիացիաները, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս