Բաժիններ՝

Թուրքիայում 103 գեներալ և ծովակալ է ձերբակալվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու գործով երկրում շարունակվում են ձերբակալությունները բարձրաստիճան զինվորականության շրջանում: Ինչպես տեղեկացնում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը, ողջ երկրի տարածքում ձերբակալվել են 103 գեներալ և ծովակալ:

Միայն Անկարայում ձերբակալված գեներալների թիվը 29-­ն է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:

Անկարայի գլխավոր դատախազությունը 2 հազար 745 դատախազի և դատավորի ձերբակալելու թույլտվություն է տվել: Թուրքիայում հուլիսի 15­ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է
շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:

Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031