Վրաստանի և Թուրքիայի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի կառավարության աշխատակազմից հայտնում են, որ Գեորգի Կվիրիկաշվիլին իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մարդկանց ընտանիքներին:

Նա խաղաղություն և կայունություն է մաղթել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը:
Կվիրիկաշվիլին նշել է, որ ուժեղ և ժողովրդավարական Թուրքիան կարևոր է տարածաշրջանի զարգացման և կայունության համար և իր աջակցությունն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի իշխանություններին:
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայում իրավիճակը կայունացել է և Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվելու է:a

Տեսանյութեր

Լրահոս