
ՀՀ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանն ու Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Խորենացի փողոցում էին. shamshyan.com

shamshyan.com. 24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, զինված խմբի անդամները մեկ օրից ավելի պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։
Գիշերը խաղաղ է եղել ոստիկանական ուժերը հսկում են տարածքը, իսկ զրահատեխնիկան գտնվում է տեղում, իրավապահները որեւէ ակտիվություն չեն ցուցաբերել։ Գիշերը զինված անձինք ազատ են արձակել եւս մեկ պատանդի։
Այս պահին նրանց մոտ են գտնվում 6 ոստիկան, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։