«Մենք արդյունքների հասանք». Քերին՝ Մոսկվա այցի մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը Մոսկվայում եղել է արդյունավետ: Այս մասին նա հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ մենք առաջ ենք շարժվում Սիրիայի հարցով: Ես բոլորովին վերջերս եմ եղել ՌԴ-ում, մենք խոսել ենք ռուսական կողմի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք ապահովել կրակի դադարեցման լիարժեք հաստատումը, ինչը թույլ կտա արդյունավետ պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, ինչպես նաև զբաղվել Ասադի կողմից իշխանության հանձնման գործընթացով»,- ասել է նա:

«Կարծում եմ՝ մենք արդյունքների ենք հասել»,- ընդգծել է Քերին:
Հիշեցնենք, որ Քերիի այցը Մոսկվա կայացել է հուլիսի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս