Բաժիններ՝

Գյումրիում հուլիսի 17-­ին բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Գյումրիում հուլիսի 17-­ին բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել: Ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժին բերման էին ենթարկվել ժուռնալիսնտերի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, Սևակ Խաչատրյանը:

Ավելի ուշ բերման էին ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանը, իսկ ոստիկանության «Մուշի» բաժին՝ դասախոս Արմեն Ներսիսյանը և ՀԱԿ անդամ Սերիկ Տոնոյանը:

Նրանցից շատերը ոստիկանությունում են պահվել մոտ 10 ժամ: Ամենաուշը՝ երեկոյան 22:45­ի սահամաններում, ազատ են արձակվել Արմեն Ներսիսյանը և Սերիկ Տոնոյանը: Գյումրիի ոստիկանության բաժիններում խիստ հսկողություն է սահմանված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031