Խոշոր ավտովթար Երևանում. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Isuzu մակնիշի 337 VV 01 համարանիշի և Opel Vectra մակնիշի 33 ZZ 133 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել հարևանությամբ բնակվող սեփական տան բնակիչները:
ԲՖոտոլրագրողը հայտնում է, որ Isuzu մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում, և հրշեջ մեքենան հրդեհի կանչով մեկնում էր դեպքի վայր և, ըստ փրկարարների հայտարարության, իրենք միացրած են եղել լուսային ու ձայնային ազդանշանները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։