Ռազմական ինստիտուտի կուրսանտները մեղադրվում են գողության փորձի մեջ
Դատարան է ուղարկվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների վերաբերյալ քրեական գործը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շահադիտական նպատակներով նույն դասակի կուրսանտի հետ գողություն կատարելու` ուրիշի գույքը զգալի չափերով գաղտնի հափշտակելու նախնական համաձայնությամբ, մետաղյա ցանկապատի տակով, վերջինիս հետ միասին, ապօրինի մուտք են գործել շինություն հանդիսացող՝ Պուշկինի փողոցում գտնվող ընկերությանը պատկանող կիսակառույց շինության տարածք, որի 2-րդ հարկում գտնվող զոդման սարքի համար նախատեսված ընդհանուր 210.000 դրամ արժողությամբ մալուխի մի մասը կտրատելով՝ դրել են իրենց մոտ գտնվող ուսապարկի մեջ, սակայն հայտնաբերվել են նշված կազմակերպության անվտանգության աշխատակիցների կողմից և դիմել փախուստի, ինչի արդյունքում հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: