«Ժողովրդի անունից խոսելու իրավունք պետք է ունենա այն քաղաքական միավորը, որը մի քանի հազար համախոհներ ունի». Ն. Զոհրաբյան. tert.am
                                    ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային անվտանգության տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: «Հստակ է մի բան. այն խմբավորումը, այն քաղաքական ուժը, որն իր հետևում չունի էլ չեմ ասում հարյուր հազարավոր, առնվազն տասնյակ հազարավոր համակիրներ, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու ողջ ժողովրդի անունից: Ժողովրդի անունից խոսելու իրավունք պետք է ունենա այն քաղաքական միավորը, որը մի քանի հազար համախոհներ ունի, իսկ մենք տեսել ենք նշյալ միավորման կողքը Ազատության հրապարակում և տարբեր հարթակներում հավաքված ընդամենը 20-30 առավելագույնը 50 քաղաքացիների»,- ասել է նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    