Խորվաթ ռեժիսորը տարվա չորս եղանակները նկարահանել է 21 օրում
Խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտը երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին ներկայանում է իր «Բալերի անունները» ֆիլմով: Այն ներկայացված է «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում:
Սա ռեժիսորի տասներորդ կինոնկարն է, իսկ նախորդ աշխատանքների համար Շմիդտը արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր փառատոններում: «Ես նախորդ օրը այցելել եմ գինու գործարան, և այսօր սովորականից քիչ կխոսեմ: Մենք հաջողություն ենք ունեցել Խորվաթիայի ազգային փառատոնում, շահել է յոթ-ութ մրցանակ և մասնակցել նաև այլ փառատոնների»,- նշեց ռեժիսորը:
Նա պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է 21 օրում, սակայն էկրաններին երևում են տարվա չորս եղանակները: «Բալերի անունները» նկարահանվել է ընդամենը հարյուր հիսուն հազար եվրո բյուջե ունենալով:
Առաջին անգամ Խորվաթիայի կինոթատրոններում կինոնկարը ցուցադրվել է երկու շաբաթ առաջ: Ինչպես հավաստիացրեց ռեժիսորը, շատերն են դիտել ֆիլմը ինչը բավականին անսպասելի է եղել նրա համար: