
«Այժմ Հենրիխ Մխիթարյանը լավագույններից է 27-28 տարեկան խաղացողների շրջանում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի խաղը «Ուիգանի» հետ անցկացրած արտագնա ընկերական հանդիպման ժամանակ:
«Մխիթարյանը թոփ-կարգի ֆուտբոլիստ է, նա լավագույններից է 27-28 տարեկան խաղացողների շրջանում: Նա հրաշալի կերպով հասկանում է խաղը, արագ որոշումեր է կայացնում և լավ է իրեն զգում գնդակի հետ: Նա կարող է տարբեր դիրքերում խաղալ:
Մխիթարյանը դեռ օպտիմալ մարզավիճակում չէ, բայց ես շատ լավ եմ գնահատում նրա այսօրվա խաղը»,- հանդիպումից հետո ակումբի կայքի հետ զրույցում ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը