Նիսի ահաբեկչի հարազատները սառը զենքով սպառնում են լրագրողներին
Երեկ գիշեր Նիսում ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Բուհլելի հարազատները սառը զենքով սպառնում են Թունիսի Մսակեն քաղաքում իրենց տան մոտ գտնվող լրագրողներին:
Բուհլելի հայրը հրաժարվել է մեկնաբանություն տալ լրագրողներին, իսկ ընտանիքի մյուս անդամները սպառնում են սառը զենքով: Նրանք պահանջում են, որ լրագրողներն անմիջապես հեռանան իրենց տան մոտից, ինչպես նաև արգելում են լուսանկարել, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը: