Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայությունները Սպիտակ տան անվտանգության նոր կարգավորումներ կմշակեն

Նիսում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին ամերիկյան հատուկ ծառայությունները մշակում են Սպիտակ տան անվտանգության նոր կարգավորումներ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Նույն համատեքստում ամերիկացի կոնգրեսական Սթիվեն Լինչը կոչ է արել ամերիկյան անվտանգության մարմիններին եզրակացություններ անել ու դասեր քաղել Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-­ամյա երիտասարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031