Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը և Վեստմինստերյան պալատը կլուսավորվեն ֆրանսիական եռագույնի գույներով

Փարիզի Էյֆելյան աշտարակը հուլիսի 15-­ի երեկոյան կլուսավորվի Ֆրանսիայի եռագույնի գույներով` կապույտ, սպիտակ, կարմիր` ի հիշատակ Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի թվիթերյան էջն էլ տեղեկացնում է, որ նույն ժամանակ Ֆրանսիական եռագույնի գույներով կլուսավորվի նաև բրիտանական խորհրդարանը` Վեստմինստերյան պալատը:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվըհասել է 84-­ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնիառիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակբացել մարդկանց ուղղությամբ:

Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչությանհեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31­-ամյա երիտասարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս