Բաժիններ՝

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հուլիսի 14-ին՝ ժամը 9:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 41, 43, Տ. Մեծ 1, Թումանյան 1-11` կենտ, 2-16` զույգ, Կնունյանցների 1, 1/61, 7, 9, 11, 13, Գրիգոր Լուսավորիչ 8, Անդրանիկի 7ա, 9, 11, 13, 15, 15ա շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման և ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ:

«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս