«Ազգային միաբանության» Շիրակի կառույցը սատարելու է Սամվել Բալասանյանի թեկնածությունը

«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) մարզային կառույցը ողջունում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի և Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (ՀՔԴՄ) դաշինք կազմելու վերաբերյալ հայտարարությունը և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքա պետ Սամվել Բալասանյանին պաշտպանելու որոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱՄԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Լևոն Գալստյանը` միաժամանակ հայտնելով, որ իրենք նույնպես սատարելու են Սամվել Բալասանյանի թեկնածությունը, հավանություն տալով ԱՄԿ Գյումրիի տարածքային կազմակերպության առաջարկին: Գալստյանը կարևորեց առաջիկայում այս հարցում ԱՄԿ, ՀՀԿ ու ՀՔԴՄ մարզային կառույցների միջև սերտ համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս