Բաժիններ՝

Տղամարդը մեղադրվում է 7-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Ավարտվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով հանրակացարանում, անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ շենքի հարկերի միջանկյալ հատվածում հանդիպել է նույն շենքի մանկահասակ բնակչին` 7-ամյա մանկահասակ աղջկան, և իր սեփական սեռական պահանջմունքների բավարարման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով իջեցրել է վերջինիս տաբատը և ներքնազգեստը, որից հետո ձեռքերով հպվել նրան, նրա նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել տղամարդուն, որպես պատիժ՝ նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031