
Պատահարից 9 օր անց ուղևորուհին մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Հարութ Հակոբյանը, տեղում մահացել էր, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ուղևորուհին՝ 1986 թ. ծնված Մարիամ Մկրտումյանը, մահացել է:
Քննությունը շարունակվում է: