
Նոր սկանդալ է հասունանում. Դրեյմոն Գրինը ձերբակալվել է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության լավագույն ակումբներից մեկում` «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ում սկանդալ է հասունանում: Թիմի առաջատարներից մեկը` Դրեյմոն Գրինը ձերբակալվել է ոստիկանների կողմից Միչիգանում:
Բասկետոբլիստը կասկածվում է անծանոթ մի տղամարդու նկատմամբ բռնություն կիրառելու և լուրջ վնասվածքներ հասցնելու մեջ:
Ոստիկանությունը բասկետբոլիստին բաց է թողել 200 դոլար տուգանքից հետո, սակայն գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին հայտնում է «SportsCenter»-ը:
«Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի գործադիր տնօրեն Ջերի Կոլանջելոն հայտնել է, որ տեղյակ է կատարվածի մասին, սակայն չի պատրաստվում կատարել որևէ մեկնաբանություն մինչև ամեն ինչ պարզ չդառնա: