Բաժիններ՝

Աբրահամ Խաշմանյանը հավասար է գնահատել շանսերը

Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի 2-րդ փուլի Թբիլիսիի «Դինամո»-ի և «Ալաշկերտի» միջև հանդիպումից առաջ թիմերի գլխավոր մարզիչները հանդիպել են լրագրողների հետ: «Դինամո»-ի լրատվական բաժինը հայտնում է, որ Յուրայ Յարաբեկը նշել է, որ իրենք անհամբերությամբ էին սպասում Չեմպիոնների լիգային: Մասնագետի խոսքով՝ Հայաստանից շատ երկրպագուներ են եկել, որպեսզի աջակցեն «Ալաշկերտ»-ին, և ինքը վրացի երկրպագուներին կոչ է անում գան մարզադաշտ և աջակցեն իրենց:

Մրցակցի մասին կարծիք է հայտնել նաև Աբրահամ Խաշմանյանը և նշել, որ հայկական թիմը հարգում է վրացական ֆուտբոլը, և ինքն «Ալաշկերտ»-ի շանսերը գնահատում է հավասար «Դինամո»-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031