Բաժիններ՝

Հարդենը երկարաձգել է պայմանագրի ժամկետը. Հարդենի աշխատավարձը կկազմի 26,5 միլիոն դոլար

«Հյուսթոն Ռոքետս»-ի առաջատար Ջեյմս Հարդենը երկարաձգել է թիմի հետ պայմանագրի ժամկետը: Գալիք մրցաշրջանում Հարդենի աշխատավարձը կկազմի 26,5 միլիոն դոլար: Եթե ամերիկացի բասկետբոլիստը որոշի ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Հյուսթոն Ռոքետս»-ում, ապա 2-րդ տարվա համար կստանա 28,3 միլիոն դոլար: Ամեն հաջորդ մրցաշրջանի համար գումարն ավելի է ավելանալու, և վերջում՝ պայմանագրով նախատեսված 2020 թվականի ավարտին, բասկետբոլիստը ընդհանուր առմամբ վաստակած կլինի 118 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է «Հյուսթոն Ռոքետս»-ի պաշտոնական կայքը:

Բասկետբոլիստը խոստովանել է, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Հյուսթոն Ռոքետս»-ի հետ անհնարինն իրականություն դարձնելու և բասկետբոլի ազգային ասոցիացիայում հաջողության հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031