Հայաստանում զգացվել է Վրաստանում գրանցված երկրաշարժը
Վրաստանում հուլիսի 12-ին գրանցված 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վրաստանում` Գյումրիից 65 կմ հյուսիս, Թբիլիսիից 78 կմ հարավ-արևմուտք , Ծալկայից 26 կմ հարավ: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է երկրակեղևից մեկ կիլոմետր խորության տակ:
Տեղական ժամանակով 14:14:03-ին գրանցված երկրաշարժը զգացել են նաև Գյումրիի, Գավառի, Սևանի, Երևանի որոշ հատվածների բնակիչները: