15 տարի անվասայլակին գամված լինելուց հետո աղջնակը վերջապես քայլում է. նոր վիրահատության համար նրան օգնություն է անհրաժեշտ
Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները Սամվել Հայկի Պապյանը՝ ծնված 2002 թվականին և Սիրանուշ Հայկի Պապյանը՝ ծնված 2000 թվականին, հաշմանդամ են ՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը մանկական ուղեղային կաթվածով: Սիրանուշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: Մինչև 2015 թվականը նա տեղաշարժվել է անվասայլակով, և վերականգնողական բուժումներն ստանալով արդյունավետ արդյունքի է հասել՝ կարողանում է քայլակով տեղաշարժվել:
Հիմա նրան ընձեռնվել է հնարավորություն մեկնելու ՌԴ վիրահատության, որի արդյունքում աղջնակը կկարողանա ինքնուրույն քայլել: Վիրահատության համար անհրաժեշտ է 3000 դոլար, որն ընտանիքը չունի, այդիսկ պատճառով դիմում է հանրության աջակցությանը: Աղջիկը բազմաշնորհ է՝ երգում է, նկարում, մրցույթներում ունեցել է հաջողություններ:
Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում Մերի Մարտիրոսյանի անունով բացված հաշվեհամարներին՝
16063002962900 ՀՀ դրամ
16063002962901 ԱՄՆ դոլար
16063002962902 ԵՎՐՈ
16063002965903 ՌԴ ռուբլի
SWIFT:ARMJAM22
Մերի Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ +37493 007 591: