
Սերգեյ Կովալյովը պաշտպանեց WBA, IBF և WBO տիտղոսները՝ միավորներով հաղթելով Այզեկ Չիլեմբային

Մենամարտը տեղի ունեցավ Եկատերինբուրգում: Կովալյովը հաղթեց մրցավարների որոշմամբ (117-110, 116-111, 118-109): 7-րդ ռաունդում ռուսաստանցի բռնցքամարտիկը նոկդաունի ենթարկեց մրցակցին:
Կովալյովը 7-րդ անգամ պաշտպանեց WBO տիտղոսը, իսկ WBA և IBF չեմպիոնական գոտիները՝ 3-րդ:
Չիլեմբայի նկատմամբ հաղթանակը Կովալյովի համար դարձավ 30-րդը (26-ը՝ նոկաուտով): Բռնցքամարտիկն անցկացրել է ընդամենը 31 մենամարտ, որոնցից մեկն ավարտել է ոչ-ոքիով:
Այզեկ Չիլեմբան կրեց 4-րդ պարտությունը՝ անցկացրած 30 մենամարտերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը