
Պերմյակովի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով: Հուլիսի 12-ի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ընթացքում նիստը նախագահող դատավորն ընթերցեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի կողմից հուլիսի 8-ին ներկայացրած միջնորդության որոշումը:
Միջնորդությանը միացել էին նաև մյուս փաստաբանները:
Ինչպես նշված էր որոշման մեջ՝ տվյալ ինքնաբացարկի համար բավարար հիմքեր չկան: Հիմքերը բավարար չեն նաև ապացուցելու համար, որ դատավորը կաշկանդված է՝ ինչպես նշված էր միջնորդության մեջ:
Ի դեպ, այս նիստն ընթացավ միայն Պերմյակովի, լրագրողների ու իրավապահ մարմինների ներկայությամբ: Դատական նիստին ներկա չէին դատապաշտպանը, դատախազը, Ավետիսյանների իրավահաջորդները և իրավահաջորդների շահերի պաշտպանները: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին:
Արմենուհի Մխոյան