
Էնդի Մարեյը հաղթել է Ուիմբլդոնում

Անգլիայում ավարտվել է թենիսի Մեծ սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարը: Տղամարդկանց մենապայքարում հաղթող է դարձել Բրիտանացի Էնդի Մարեյը: Եզրափակիչում 29-ամյա թենիսիստը 3 սե թում առավելության է հասել կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: 2 ժամ 50 րոպե տևած մրցախաղում գրանցվել է 6:4, 7:6, 7:6 հաշիվը:
Ռաոնիչն առաջին անգամ է խաղացել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում: Այս տարի Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը չպաշտպանեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: