Բաժիններ՝

«Սա իմ կարիերայի ամենաֆանտաստիկ պահերից մեկն է». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է պորտուգալացի ֆուտբոլիստների հաղթանակը, ովքեր Եվրո-2016-ի եզրափակչում 1:0 հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի ազգային թիմին:

«Ես երջանիկ եմ, ես սպասել եմ այս շանսին 2004 թվականից: Գտնում եմ, որ մենք ամբողջ երկրով արժանի էինք այս հաղթանակին: Սա իմ կարիերայի ամենաֆանտաստիկ պահերից մեկն է: Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ ինչ-որ բան հաղթել իմ երկրի համար, և ահա այդ պահը եկավ:

Դժբախտաբար, եզրափակչում ես վնասվածքի պատճառով շուտ լքեցի դաշտը, բայց ես մնացի թիմի հետ և շարունակում էի հավատալ մեր հաղթանակին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031