Բաժիններ՝

Գրիզմանը դարձավ Եվրո-2016-ի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը Եվրո-2016-ի լավագույն ռմբարկուն է:

Հարձակվողը ստացել է հատուկ մրցանակ՝ «Ոսկե խաղակոշիկ»: Գրիզմանը մրցաշարում խաղացել է 555 րոպե, որի ընթացքում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Եվրո-2016-ի լավագույն ռմբարկուների ցուցակի 2-րդ տեղում մնաց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա ստացել է «Արծաթե խաղակոշիկ»: Ռոնալդուն խաղացել է 625 րոպե, խփել է 3 գոլ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

3-րդ տեղում մնաց Ֆրանիսայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն: Նա ստացել է «Բրոնզե խաղակոշիկ»: Ժիրուն անցկացրել է 456 րոպե, խփել է 3 գոլ և կատարել է 2 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031