
Եվրո-2016-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պեպեն

Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Ֆրանսիայի թիմին և դարձավ 2016թ. Եվրոպայի առաջնության հաղթող: Հանդիպումը տեղի ունեցավ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվեց 1:0 հաշվով:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա պաշտպան Պեպեն:
Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը