Հորդառատ անձրևները վնասել են մի շարք շենք-շինություններ
Հուլիսի 10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևը և քամին վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը լցվում են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-րդ փողոցին հարակից տների մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձրևաջրերը լցվում են թիվ 22 և 28 տներ:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 8-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը պոկվել և ընկել է ավտոճանապարհին. անհրաժեշտ է օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան տանիքի մետաղաթիթեղները և փայտյա կառուցատարրերը պոկվել և ընկել են «Mercedes C200» մակնիշի 4473AA պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենայի վրա:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամուց վնասվել է Երևանի Ջրաշեն թաղամասի թիվ 107 միջնակարգ դպրոցի տանիքը, իսկ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է տանիքի ազբոշիֆերները՝ մասամբ և ճանապարհին ընկած է հաստաբուն ծառ:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մանկապարտեզի տանիքը քամուց պոկվել է և ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկը:
Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է հարևան տան դիմաց. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են տան տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 50 քմ) և բացել տան մուտքը:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցում՝ «Շառլ Ազնավուրի կացարանի մոտակայքում, քամուց տան տանիքը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ տանիքի երկաթյա թիթեղը ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է ընկած և իրենից վտանգ չի ներկիայացնում:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.46-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի պատշգամբի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբի տանիքի մետաղական թիթեղները և փայտյա կառուցատարերը քամին շրջել է շենքի տանիքի վրա:
Փրկարարները ամրացրել են պատշգամբի տանիքի թիթեղները:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով Աղձք, Ագարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերում կան վնասներ:
Վերոհիշյալ գյուղեր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Վնասի չափերը որոշելու համար կկազմվի հանձնաժողով:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող շինության տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 9/10 շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է «Toyota Camry» մակնիշի 01 LZ 007 պ/հ և «Mersedes ML» մակնիշի 09 US 389 պ/հ ավտոմեքենաների վրա:
Փրկարարները իրականացրել են հերթապահություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.04-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կենտրոնական փողոցում ծառեր են շրջվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները փողոցի երթևեկելի հատվածից հեռացրել են ընկած 3 ուռենի, Արագած փողոցի տներից մեկի նկուղիc 7 Չարենցի փողոցի տներից մեկում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: