«Ռեալը» հրաժարվում է Ալվարո Մորատային 60 մլն եվրոյով վաճառել «Չելսիին»
Իսպանացի հարձակվողը կմնա Մադրիդում:
Հուլիսի սկզբին «Ռեալը» «Յուվենթուսից» հետ գնեց իր սանին 30 մլն եվրոյով, ինչպես համարվում էր, նրան հետագայում ավելի թանկ վերավաճառելու նպատակով: Մադրիդում ուզում էին Մորատայի համար ստանալ 75 մլն եվրո, բայց ամենախոշոր առաջարկը ստացվել է «Չելսիից»՝ 60 մլն եվրոյի չափով:
Ինչպես հայտնի է դարձել Marca-ին, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է պահպանել Մորատային թիմում և հնարավորություն տալ ամրապնդվել հիմնական կազմում:
Մորատան «Ռեալի» մեծահասակների թիմ է մտել 2010 թվականին, բայց չի ամրապնդվել հիմնական կազմում և 2014թ. ամռանը վաճառվել է «Յուվենթուսին» 20 մլն եվրոյով:
«Արքայական ակումբը» պահպանել է Մորատային 30 մլն եվրոյով հետ գնելու իրավունքը:
«Յուվենթուսի» կազմում հարձակվողն անցկացրած 93 խաղերում դարձել է 21 գոլի հեղինակ:
Եվրո-2016-ում Մորատան խփել է 3 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը