Կարտոֆիլից տոնիկ՝ ընդդեմ մաշկի մուգ պիգմենտացիաների

Մեր մաշկը համարվում է մարմնի ամենաբաց հատվածը, որն անդադար ենթարկվում է արտաքին ազդեցության: Եղանակային պայմանները, տարատեսակ աղտոտումները կարող են մաշկային խնդիրներ առաջացնել: Ամեն անգամ արևի ուղիղ ճառագայթների տակ մնալիս անհրաժեշտ է խոնավեցնել և պաշտպանել մաշկը: Անհրաժեշտ է արևից պաշտպանող քսուքներ օգտագործել:

Այնուամենայնիվ, միշտ չէ, որ հնարավոր է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ինչն էլ հանգեցնում է մաշկի մուգ պիգմենտացիայի: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս կարտոֆիլից պատրաստված տոնիկներ օգտագործել:

Կարտոֆիլով դիմակները կարող են հրաշքներ գործել: Կարտոֆիլն ունի մի շարք օգտակար հատկանիշներ՝

  • Հեռացնում է մաշկի մուգ հետքերը
  • Բուժում է ակնեն
  • Խոնավեցնում և սնուցում է մաշկը
  • Հանում է բորբոքումները
  • Դանդաղեցնում է ծերացման գործընթացը

1. Կարտոֆիլ և գազար

Կարտոֆիլի հյութը խառնեք մեկ գազարի հյութով և քսեք մաշկին: Խառնուրդը թողեք մնա 25 րոպե, ապա լվացրեք սառը ջրով:

2. Կարտոֆիլ և կիտրոնի հյութ

Կարտոֆիլի հյութը խառնեք կես կիտրոնի հյութով, խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 15 րոպե և լվացրեք տաք ջրով:

3. Կարտոֆիլ և սոխ

Մեկ սոխի հյութը խառնեք կարտոֆիլի հյութով, քսեք մաշկին: Թողեք մնա դեմքին 10 րոպե, ապա լվացրեք սովորական ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս