
Աղջիկն ասել է, թե նրա հորեղբայրն իրեն բռնաբարել է, հայրն էլ փորձել է, սակայն չի հաջողվել. սուտ մատնություն

Դատարան է ուղարկվել սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը:
Գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի տղայի հետ իր սիրային շփումն արգելելու պատճառով, նրա հորից և հորեղբորից վրեժ լուծելու նպատակով, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ տղայի հորեղբայրը գյուղում գտնվող նրանց տանն իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ մեկ այլ օր տղայի հայրը փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը, սակայն ինքն ուժ գործադրելով՝ ազատվել է նրանից:
Ըստ մեղադրանքի՝ նրա հաղորդմամն հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, ի թիվս այլ հագուստների, ներկայացրել է շապիկ և զգեստ ու հայտարարել, որ դրանք վնասվել են տղայի հորեղբոր կողմից իրեն բռնաբարելու ժամանակ, իր նկատմամբ բռնություն գործադրելու արդյունքում` դրանով ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: