Բաժիններ՝

«Գյումրիում տաքսուց օգտվելը ճոխություն չէ, առաջ էր ճոխություն, ուղևորները հիմա թեյավճար էլ են թողնում»

asparez.am. Սամվել Առաքելյանը 24 տարեկան է, բնակվում է Գյումրիում: Մոտ երկու տարի է, ինչ աշխատում է որպես վարոդ` տաքսի ծառայությունում, թեպետ մասնագիտությամբ հացթուխ է: Երիտասարդn այսօրվա իր աշխատանքից դժգոհ չէ. ասում է՝ հացթուխի աշխատանքից ավելին է վաստակում:

-Վարորդի աշխատանքը բավականին հարմար, հեշտ աշխատանք է: Դժվարություններ կան, բայց փորձում ենք հարմարվել հաճախորդների, երթեւեկողների հետ: Մեր գյումրեցիները հաճելի, հանգիստ ուղեւորներ են: Մեր քաղաքի մասշտաբով նորմալ գործ է, վատ չէ: Վարձատրությունից դժգոհ չեմ, աշխատակազմի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ,-նշում է զրուցակիցս:

Սոցիալական վատ պայմանների պատճառով արդյո՞ք Գյումրու բնակիչների համար տաքսի ծառայությունից օգտվելը ճոխություն չէ: Հարցի պատասխանն ունի երիտասարդ վարորդը: Պարզվում է` նրանք ժլատ չեն, անգամ թեյավճար են թողնում, իսկ որոշ վարորդների` մանր չունենալու որոշ խորամանկ աշխաոճը Սամվելը բացառում է:

-Մեզ մոտ մանր վերադարձնելու խնդիր չկա, աշխատում ենք` հաշվիչի տվյալներով: Տաքսուց օգտվելը ճոխություն չէ, օգտվողները շատ են: Տրանսպորտամիջոց է, շքեղություն չէ: Առաջ էր ճոխություն, հիմա սաղ քաղաք տաքսի է: Լինում է, որ մեկ կամ երեք օրը մեկ անգամ թողնում են չայեվո: Այսօրվա պայմաններով վերցրածը նորմալ է էլի, որովհետեւ այսօր մարդկանց պայմաններն այնպես են, որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Երեւանի նման մեծ քաղաք չէ, որ ամեն անգամ չայեվո թողնին ու գնան,-պատմում է Սամվելն ու ավելացնում,-Գյումրիում ուղեւորները խստապահանջ չեն: երաժշտություն լսելը ճաշակի հարց է: Ինձ մի երգն է դուր գալիս, ուղեւորին՝ ուրիշը: Հարմարվում ենք, որ լրիվ ուղեւորի սրտով լինի: Խոսելով, խնդալով, կատակներ էնելով գնում ենք,-իր աշխատանքային առօրյան նկարագրելով` շարունակում է երիտասարդ վարորդը:

Սամվելն անկեղծանում է` ամեն աշխատանքային օր 20-ից ավել պատվեր է սպասարկում՝ տարբեր ուղություններով: Նա տաքսի վարելը միայն գումար աշխատելու միջոց է համարում: Միեւնույն ժամանակ նշում` պետք է աշխատանքի գալ սիրով ու պարտականությունները կատարել պարտաճանաչ:

-Բոլորս միանման ենք հագնվում, մեքենաները միշտ մաքուր են, սարքին են, ճանապարհին չենք կանգնում, ուղեւորին չենք իջեցնում՝ անսարքության պատճառով: Թվարծներս վրա ուղեւորները մեծ ուշադրություն են դարձնում,-եզրափակում է տաքսու երիտասարդ վարորդն ու շտապում… հերթական պատվերն է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս