
«Brexit-ի աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել». Տուսկ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել, սակայն նմանատիպ այլ դեպքեր դրան չեն հաջորդի, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք գիտենք, որ Brexit-ի աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել: ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև սերտ հարաբերությունների պահպանումը պատասխանում է Եվրոպայի և Ամերիկայի շահերին: Սակայն հավասարաչափ կարևոր է, որ այսօր ուժեղ ազդանշան ուղարկենք ողջ աշխարհին, որ Brexit-ը, ինչքան նշանակալից այն չլինի, ընդամենը դեպք է, այլ ոչ թե գործընթացի սկիզբ: Եվ մեր բոլոր ընդդիմախոսներին, որոնք հուսով են, որ Brexit-ը կկրկնվի»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո: