Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առաջ». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առաջ և ոչ մի այլ երրորդ երկիր չի կարող որոշել նրանց ապագան: Այս մասին ՆԱՏՕի գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:

«Այդ գագաթաժողովը հերթական վկայությունն է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, մենք դրա անդամների թվի ավելացման ճանապարհին ենք (անդամակցում է Չեռնոգորիան): Չի փոխվում հիմնարար սկզբունքը՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշել իր սեփական ուղին, ընտրել իր սեփական ճանապարհը, իր սեփական պաշտպանական միությունը: Դա վերաբերում է Վրաստանին, Ուկրաինային և մյուս բոլոր երկրներին»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր զարգացման ընթացքը»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա հայտնել է, որ Վրաստանը ներկայացրել է անդամակցության հայտ, իսկ Ուկրաինան գնացել է այլ ճանապարհով: «Ուկրաինան անձամբ իրականացնում է բարեփոխումները, կենտրոնանում է դրանց վրա, ինչի հետ կապված էլ զերծ է մնում հայտ ներկայացնելուց, քանի դեռ չի ավարտվել լիարժեք արդիականացումն ու պաշտպանական ոլորտի բարեփոխումը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Մենք աշխատում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ որպես մտերիմ գործընկերներ: Մենք աջակցում ենք նրանց բարեփոխումներին՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու համար»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս