«Ռուսական զենքն ավելի արդյունավետ է դառնում». Պուտին
Ռուսական զենքն ավելի արդյունավետ է դառնում, սակայն, միաժամանակ, այն բավական հասարակ է շահագործման և ոչ քմահաճ՝ սպասարկման հարցում, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսական զենքն ավելի արդյունավետ է դառնում, սակայն, միևնույն ժամանակ, այն բավական հասարակ է շահագործման մեջ և ոչ քմահաճ՝ տեխնիկական սպասարկման: Համոզվել դրանում հնարավոր է ոչ միայն ցուցահանդեսների ժամանակ»,- հայտարարել է նա օտարերկրյա պետությունների հետ ՌԴ-ի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պուտինի խոսքով՝ պոտենցյալ պատվիրատուները կարող են ծանոթանալ ռուսական զենքի բնութագրիչների հետ նաև պրակտիկ կիրառության ընթացքում, զորավարժարաններում, օդանավակայաններում:
Նա ընդգծել է, որ հարկավոր է նաև ուշադրություն դարձնել ռուսական սպառազինությունների ցուցադրմանը, զարգացնել գնորդների հետ աշխատելու տարբերակները:
«Իհարկե, ռազմա-տեխնիկական համագործակցության կարևոր մեխանիզմ է մատակարարվող արտադրատեսակի տեխնիկական սպասարկումը»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում պաշտպանական տեխնոլոգիաներում, ընդլայնում արտահանվող սպառազինությունների սպեկտրը: