
«Հուսով ենք՝ առողջ բանականությունը կհաղթանակի». Պեսկովը՝ Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի մասին

Կրեմլում հաշվարկում են, որ առողջ բանականությունն ու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ հակամարտությունից խուսափելու ձգտումը կհաղթանակեն: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հաշվարկում ենք, որ առողջ բանականությունը այնուամենայնիվ կհաղթանակի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ բաց է երկխոսության համար ու հետաքրքրված է համագործակցությամբ, սակայն միայն՝ փոխշահավետ և հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրությունները:
Միաժամանակ, նա նշել է, որ Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նկատմամբ Մոսկվայի հետաքրքրությունը բարձր է:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փոխում է Եվրոպայի նկատմամբ ռազմավարությունը ու ներկայում անցում է կատարում Ռուսաստանի զսպման քաղաքականության:
Ընդ որում՝ նա նշել է, որ դաշինքը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ: Քարտերն ասել է, որ գագաթաժողովի կենտրոնական թեման, որը անցկացվում է Վարշավայում հուլիսի 8-9-ը, կդառնա Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի հավասարակշռված ու ուժեղ մոտեցման հետագա զարգացումը:
«Ուժեղ՝ Եվրոպայում ագրեսիայի զսպման պլանում: Այդ պատճառով գագաթաժողովի կարևոր թեմաներից է դաշնակիցների աջակցության ռազմավարության առաջ քաշումը, որը դարձել է ՆԱՏՕ-ի առաջնային պատասխանը Ղրիմ Ռուսաստանի անօրինական գործունեությանը: Դաշինքը չի կենտրոնացել դրա վրա քառորդ դար, իսկ հիմա դա անում է»,- ասել է Քարտերը: