
Պուտինը հանձնարարել է շարունակել Ռուսաստանում օտարերկրացի զինվորականների ուսուցման աշխատանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շարունակել ՌԴ-ում արտերկրից, առաջին հերթին՝ ՀԱՊԿ երկրներից ժամանած զինվորականների ուսուցումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Գիտեք, որ սպառազինությունների համաշխարհային շուկան ներկայացնում է աճող պահանջարկ ոչ միայն ավարտուն արտադրանքի նկատմամբ, այլև տեխնոլոգիաների ու կադրերի պատրաստման: Մեր ռազմական ուսումնական հաստատություններում քիչ թիվ չեն կազմում առաջին հերթին՝ ՀԱՊԿ երկրների շրջանավարտները և ոչ միայն:
Իհարկե, շատ ճիշտ է, որ շարունակում ենք այդ աշխատանքը: Հետագայում էլ է հարկավոր այդպես վարվել»,-հայտարարել է Պուտինը: