Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը (ուղիղ)

Վարշավայում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Գագաթաժողովի բացումից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին ներկայացրել է հանդիպումների օրակարգը:

Այսօր դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնություններից:

«Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում մենք կհիշատակենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեր ուղերձում կոչ ենք անում կողմերին կրճատել լարվածությունը, զերծ մնալ բռնություններից և շարունակել փորձել գտնել խաղաղ և բանակցությունների վրա հիմնված որոշում: Մենք աջակցում ենք այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտնել է Ստոլտենբերգը լրագրողներին մինչ գագաթաժողովն սկսելը:

Վերջինս նաև հայտարարել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի հարցով միասնական է:

Համաժողովը կավարտվի վաղը:

Տեսանյութեր

Լրահոս