Բաժիններ՝

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի հարցով միասնական է

Եվրամիության և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի հարցով միասնական է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք միասնական դիրքորոշում ունենք Ռուսաստանի հարցում: ԵՄ-ն տնտեսական պատժամիջոցներ է սահմանել, ՆԱՏՕ-ն Սառը պատերազմից ի վեր կատարել է հավաքական պաշտպանության խոշորագույն ամրապնդումը»,- հայտարարել է Ստոլտոնբերգը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի ստորագրումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս