
Հրաձգություն Դալլասում, սպանվել է չորրորդ հրձիգը

Ինչպես հայտնում է Reuters-ը, Դալլասում ոստիկանների հետ հրաձգության հետևանքով սպանվել է հրաձգության մեջ կասկածվող չորրորդ անձը:
Ավելի վաղ ձերբակալվել էին ոստիկանների գնդակահարության մեջ կասկածվող 3 կասկածյալներ, ևս մեկն արգելափակվել էր ավտոկայանատեղիում և դիմադրություն էր ցուցաբերում:
Ոստիկանությունում հայտնում են, որ հրաձգությունը եղել է մանրամասն պլանավորված: Հրաձգության հետևանքով սպանվել է 5 իրավապահ, 10-ը վիրավորվել էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի մարդ կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք այդ ժամանակ ապահովել են Դալլասում անցկացվող բողոքի ակցիան՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների:
Նախնական տեղեկություններով՝ ոստիկանները սպանվել են դիպուկարարի ինքնաձիգներից:
Ոստիկանների դեմ բողոքի ցույցերն սկսվել էին այն բանից հետո, երբ համացանցում 2 օրվա տարբերությամբ հայտնվել էին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում արված տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները սպանում աֆրոամերիկացիների:
Առաջին վիդեոն արվել էր երեքշաբթի Լուիզիանա նահանգում, մյուսը՝ Մինեսոտայում: