
«Բանանց»-ը ժամանել է Կիպրոս

Երևանի «Բանանց»-ն արդեն գտնվում է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որտեղ տեղի կունենա «Եվրոպա լիգա»-ի որակավորման առաջին փուլի «Օմոնիա»-ի դեմ պատասխան հանդիպումը: Հուլիսի 5-ի և 6-ի երեկոյան «Բանանց»-ը մարզումներ կանցկացնի Նիկոսիայում, իսկ հուլիսի 7-ին, Երևանի ժամանակով 20:30-ին տեղի կունենա «Օմոնիա»-«Բանանց» հանդիպումը: Այս մասին հայտնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը:
«Եվրոպա լիգա»-ի որակավորման առաջին փուլի «Օմոնիա»-ի դեմ առաջին հանդիպումը ավարտվել է Հայաստանը ներկայացնող ակումբի նվազագույն պարտությամբ: