Բաժիններ՝

Բերլուսկոնին վաճառել է «Միլանը»

Իտալական «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ակումբը վաճառել է չինացի ներդրողների: Մամուլին հայտնի է դարձել, որ նոր ներդրողները իտալական ակումբի 80 տոկոս բաժնետոմսերի համար վճարելու են 750 միլիոն եվրո: Մնացած 20 տոկոսը մնալու է Բեռլուսկոնիի տրամադրության տակ:

«Ես վաճառեցի «Միլան»-ը մի կազմակերպության, որը կարող է ակումբը վերադարձնել ուժեղագույն թիմերի շարք: Ես պահանջել եմ, որ գնորդներն առաջիկա 2 տարում 400 միլիոն եվրոյի տրանսֆերներ կատարեն: Այս կազմակերպությունը հզոր է, որին օգնում է Չինաստանի կառավարությունը»,-ասել է Սիլվիո Բերլուսկոնին: Այս մասին հայտնում է «Football-Italia»-ն:

Բերլուսկոնին 3 տարի մնալու է «Միլան»-ի նախագահ, որի ընթացքում չինացիները կարող են գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031