
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» ֆավորիտ է

Այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կմրցի «Սանտա-Կոլոմայի» հետ:
Այս խաղում ֆավորիտ է համարվում հայկական ակումբը:
«Ալաշկերտի» հաղթանակի գործակիցը 1,48 է: Ոչ-ոքիի համար սահմանված է 3,90 գործակիցը: Ըստ բուքմեյքերների՝ Անդորրան ներկայացող ակումբը չունի հաղթելու շանսեր: Անդորրացիների հաղթանակի գործակիցը 7.30 է:
«Ալաշկերտ» – «Սանտա-Կոլոմա» հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան